Նոյեմբերի 17-ին, ժամը 07.45-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում` «Դիտակետ» կոչվող վայրում, քաղաքացի է նետվել բարձունքից:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել 1950 թ. ծնված Ռ. Ա.-ի դին:










































