Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան գլխավորել է տարվա կտրվածքով ամենաբարձր վարձատրվող մարզուհիների տասնյակը, որը կազմել է Forbes-ը:
Առաջին տասնյակում հայտնվել են միանգամից 7 թենիսիստուհիներ: Շարապովայի եկամուտը գնահատվել է 29 մլն դոլլար, որից 23 մլն-ը նա աշխատել է տարբեր գովազդային ու հովանավորչական պայմանագրերից:
Ընդգծենք, որ ամենաբարձր վարձատրվող մարզուհու եկամուտը դեռևս զգալիորեն զիջում է ամենաբարձր վարձատրվող մարզիկի ցուցանիշին: Այս առումով առաջատարը գոլֆիստ Թայգեր Վուդսն է, ում տարեկան եկամուտը կազմել է ավելի քան 78 մլն դոլլար:
1. Մարիա Շարապովա (Ռուսաստան, թենիս) – 29 մլն դոլլար
2. Սերենա Ուիլյամս (ԱՄՆ, թենիս) – 20,5
3. Լի Նա (Չինաստան, թենիս) – 18,2
4. Վիկտորիա Ազարենկո (Բելառուս, թենիս) – 15,7
5. Դանիկա Պատրիկ (ԱՄՆ, ավտոարշավ) – 15
6. Կիմ Յունա (Չինաստան, գեղասահք) – 14
7. Կարոլին Վոզնյացկի (Դանիա, թենիս) – 13,6
8. Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան, թենիս) – 7,4
9. Անա Իվանովիչ (Սերբիա, թենիս) – 7
10. Պոլա Կրիմեր (ԱՄՆ, գոլֆ) – 5,5:









































