Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվում է շախմատի 2013 թվականի թիմային առաջնությունը:
8-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականի հակառակորդը միանձնյա առաջատար Ֆրանսիայի հավաքականն էր:
Լևոն Արոնյանը պարտության մատնեց Էտյեն Բաքրոյին, որից հետո իր պարտիան ոչ-ոքի ավարտեց Վլադիմիր Հակոբյանը:
Թվում էր՝ մեր հավաքականը հերթական հաղթանակը կտանի հզոր մրցակցի դեմ պայքարում, բայց Սեգեյ Մովսեսյանը զիջեց Վաշիե-Լագրեյվին:
Վերջինն ավարտվեց Վլադիսլավ Տկաչիև – Գաբրիել Սարգսյան պարտան: Գրոսմայստերները պարտիան ավարտեցին խաղաղությամբ:
8-րդ տուր, Հայաստան – Ֆրանսիա՝ 2:2
Լևոն Արոնյան – Էտյեն Բաքրո՝ 1:0
Սերգեյ Մովսեսյան – Վաշիե-Լագրեյվ՝ 0:1
Ռոմաին Էդուարդ – Վլադիմիր Հակոբյան՝ 0.5:0.5
Գաբրիել Սարգսյան – Վլադիսլավ Տկաչիև՝ 0.5:0.5








































