AS-ի տեղեկությունների համաձայն` Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն չի ներկայանա «Ոսկե գնդակ»-ի հանձնման պաշտոնական արարողությանը:
Ռոնալդուն վիրավորված է, որ մրցանակի մյուս հավակնորդները` Լիոնել Մեսսին և Ֆրանկ Ռիբերին ավելի դրական են ներկայացված, քան ինքը: Մասնավորապես, նկարագրության մեջ նշվում է, որ Մեսսին Ռոանլդուից ավելի շատ գոլեր է խփել:
Քրիշտիանուն չի մոռացել նաև Բլատերի վիրավորանքը, ով ասել էր, թե նախապտվություն է տալիս Մեսսիին և հավելել, որ պորտուգալացին շատ ժամանակ է տրամադրում իր արտաքին տեսքին:












































