Պակիստանի Ռավալինդի քաղաքում, որը տեղակայված է երկրի մայրաքաղաք Իսլամաբադից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, պարետային ժամ է սահմանվել: Իշխանությունները հաղորդում են, որ դա արվել է կանխելու համար կրոնական հողի վրա բախումները՝ հաղորդում է Associated Press-ը:
Նախօրեին քաղաքում հարձակում է տեղի ունեցել շիա մուսուլմանների վրա, որի հետևանքով սպանվել է 8, վիրավորվել շուրջ 30 մարդ: Դրանից հետո հրկիզվել է շիական երկու մզկիթ: Հարձակումը տեղի է ունեցել Մուհարամի ժամանակ՝ իմամ Հուսյենի՝ Մուհամմեդ մարգարեի թոռան մահվան օրվան նվիրված ծիսակարգի ժամանակ:
Փենջաբ մարզի վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչը, որտեղ տեղակայված է Ռավալինդին, հայտարարել է, որ բնակիչներին կարգադրել են մնալ տներում՝ մինչև նոր հաղորդագրությունը: Քաղաքի փողոցներում պարեկություն են անում զինվորները և ոստիկանները:








































