Մասնակցելով Իտալիայի ընտրանու դեմ ընկերական խաղին Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Ֆիլիպ Լամը 104-րդ հանդիպումն է անցկացրել Գերմանիայի հավաքականի կազմում՝ շրջանցելով գերմանացի լեգենդար պաշտպան Ֆրանց Բեկենբաուերին: Այդ մասին հայտնում է Գերմանիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը:
Հիշեցնենք` հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով: Լամը 6-րդն է` Գերմանիայի հավաքականի կազմում անցկացրած հանդիպումների քանակով։
Իսկ ամենաշատ հանդիպումներն ազգային թիմի կազմում անցկացրել է Լոտար Մատեուսը` իր ակտիվում գրանցելով 150 խաղ: Երկրորդը Միրոսլավ Քլոզեն է` 130 խաղով: Լավագույնների եռյակը եզրափակում է Լուկաշ Պոդոլսկին, ով մասնակցել է 111 հանդիպումների:










































