Saturday, 06 06 2026
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ

Վիլնյուսում տեղի ունեցավ «Վերջին բնակիչը» ֆիլմի հատուկ դիտումը

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը՝ ի նշանավորումն Արցախյան շարժման 30-ամյակի, «ARTBOX» կինոարտադրողների ընկերության և Լիտվայի կինեմատոգրաֆիստների միության հետ համագործակցությամբ փետրվարի 26-ին Վիլնյուսի «Պասակա» կինոթատրոնում կազմակերպեց Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի հատուկ դիտումը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Միջոցառմանը մասնակցում էին Լիտվայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ֆիլմի ցուցադրությունից առաջ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր խոսքում նշեց, որ Արցախյան շարժումն ի սկզբանե եղել է գոյության համար մղվող պայքար։ Դա տարածքային վեճ չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև, այլ Արցախի հայության գոյության իրավունքի պաշտանության պայքար։ Հայաստանի դեսպանը նշեց նաև, որ Արցախը կայացել է որպես ժողովրդավարական պետություն, որտեղ գործում են պետության բոլոր ատրիբուտները: Նա ընդգծեց, որ Արցախի բռնակցումը Ադրբեջանի կազմ բացառվում է: Տիգրան Մկրտչյանն անդրադարձավ նաև հայերի և հայկականի հանդեպ Ադրբեջանում սերմանվող ատելության խնդրին, նշելով, որ, ցավոք, այդ հակահայկականությունը նաև արտահանվում է. այլ երկներում քաղաքական գործիչների, լրագրողների ծառայություններին են դիմում «հորինված պատմություններ» տարածելու, ուժ կիրառողին՝ ագրեսորին զոհի կերպարով ներկայացնելու համար։

Այնուհետև, ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը ներկայացրեց ֆիլմը՝ նշելով հետևյալը․ «Ֆիլմում արտացոլված պատմությունը կարող է կրկնվել ցանկացած ժողովրդի հետ, աշխարհի ցանկացած անկյունում՝ անկախ տարիքից, սեռից, կրոնական պատկանելությունից և մաշկի գույնից։ Որևիցե մեկն ապահովագրված չէ, որ իր կամ իր ազգի հետ չի կարող կրկնվել այն, ինչ տեղի է ունեցել հայերիս հետ Սումգայիթում 1988թ-ին։

Մեզանից յուրաքանչյուրից է կախված, թե հակամարտությունները, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտությունն ինչպիսի հանգուցալուծում կունենան»։

Ֆիլմի համարտադրող կինոպրոդյուսեր, Լիտվան ներկայացնող Կեշտուտիս Դրազդաուսկասն իր խոսքում նշեց, որ շատ կարևոր է անդրադառնալ պատմական իրադարձություններին, հատկապես այն պատճառով, որ մարդ արարածը հակված է մոռանալու այն, ինչ իրեն ցավ է պատճառում: Նա կարևոր համարեց, որ յուրաքանչյուր ոք մարդ մնա ցանկացած իրավիճակում:

Ցուցադրությանը մասնակցում էր ֆիլմի գլխավոր հերոսուսհու դերում նկարահանված լիտվացի դերասանուհի Սանդրա Դաուկշայտե Պետրուլենեն։

Ֆիլմի ցուցադրությունից հետո կազմակերպվեց ընդունելություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում