Լիբիայի իշխանությունները ձգտում են վերանայել գործող օրենսդրությունը և համապատասխանեցնել այն շարիաթի օրենքներին: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Լիբիայի արդարադատության նախարարության փաստաթուղթը, որը գտնվում է գործակալության տրամադրության տակ:
Փաստաթղթում խոսվում է 16 մարդուց բաղկացած հատուկ հանձնաժողովի ստեղծման մասին, որն իր աշխատանքը կսկսի դեկտեմբերին: Հանձնաժողովը կվերանայի գործող օրենսդրությունը և այնտեղ ուղղումներ կմտցնի, որոնք չեն հակասի շարիաթի սկզբունքներին: Կոմիտեին կանդամակցեն երկրի իսլամական համալսարանների պրոֆեսորներ, այն կղեկավարի պրոֆեսիոնալ դատավոր:
Կոմիետի սահմանած ուղղումները պետք է հաստատի Համընդհանուր ազգային կոնգրեսը՝ երկրի գերագույն օրենսդիր մարմինը: Դիտորդների խոսքերով՝ նման հանձնաժողովի ստեղծումը վկայում է Լիբիայում «սալաֆիական» խմբավորումների դիրքերի ուժեղացման մասին:
Նշենք, որ 2011թ. Մուհամադ Քադաֆիի վարչակարգի տապալումից հետո առաջին նորարարություններից մեկը եղել է բազմակնության թույլտվությունը:








































