Չնայած Օռլանդո Բլումից ամուսնալուծվելուց հետո ընդամենը մի քանի շաբաթ է անցել, ավստրալիացի մոդել Միրանդա Քերը կրկին բարձունքում է: Հիշեցնենք, որ նրանք ամուսնացել են 2010-ին և ընդհանուր որդի ունեն:
Երգչուհի Մայլի Սայրուսը Լիամ Հեմսվորթից բաժանվելուց հետո արժանացել է 2013-ի ամենավառ աստղերից մեկի կոչմանը:
Վիկտորյա Դայնենկոն Ալեքսեյ Վորոբյովից բաժանվելուց հետո շարունակում է ուրախացնել հանրությանը:
Սելենա Գոմեսը և Ջասթին Բիբերը բաժանվեցին 18 ամիս ռոմանտիկ հարաբերություններից հետո: Երգչուհին, սակայն, չընկճվեց, այլ փոխարենն արժանացավ ամենագրավիչ հոլիվուդյան աստղերից մեկի կոչմանը:
Ջորջ Քլունիից բաժանվելուց հետո Սթեյսի Քեյբլերն ավելի գրավիչ տեսք ունի:
Նույնը կարելի է ասել Թեյլորի մասին` Հարի Սթայլսից բաժանվելուց հետո:
Չնայած Ռոբերտ Փաթինսոնը միշտ աչքի է ընկել գրավիչ արտաքինով` Քրիստեն Սթյուարթից բաժանվելուց հետո նա 10 անգամ ավելի հմայիչ է:
Լերա Կուդրյավցևան և Սերգեյ Լազարևը բաժանվել են 4 տարի միասին լինելուց հետո: Իսկ այս տարի Լերան ամուսնացել է:
Թոմ Քրուզի և Քեթի Հոլմսի ամուսնալուծությունից հետո վերջինս ավելի հրապուրիչ է դարձել:
Քեթի Փերին երբեք էլ չի թաքցրել, որ իր ամուսնալուծությունը կապված էր հոգեբանական բարդությունների հետ: Այժմ, սակայն, կասկածից վեր է, որ երգչուհին հաղթահարել է դրանք:
Երգչուհի Վալերիան, ամուսնացած լինելով Իոսիֆ Պրիգոժինի հետ, փայլում է երջանկությունից: Սակայն Ալեքսանդր Շուլգինի հետ ամուսնությունը բարդ ժամանակաշրջան էր երգչուհու համար:
Ջեյսի Ջեյմսից ամուսնալուծվելուց հետո Սանդրա Բալոքն ավելի գայթակղիչ տեսք ունի:
Քրիս Համֆրիսի հետ 72 օր տևած ամուսնությունից հետո Քիմ Քարդաշյանը երկար միայնակ չմնաց: Սակայն նույնիսկ ամենածանր իրավիճակներում Քիմն ամեն ինչ անում էր գեղեցիկ երևալու համար:
Հայդի Քլումը ևս ամուսնալուծությունից հետո երկար միայնակ չի մնացել:










































