Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել ռուս երգչուհի Նատաշա Կորոլյովայի «Կանգնել և լալիս էի» երգի տեսահոլովակի պրեմիերան: Տեսահոլովակը տեղադրվել է Youtube-ի` երգչուհու պաշտոնական էջում և ավելի քան 18 հազար դիտում հավաքել:
««Կանգնել և լալիս էի» երգը 3 կանայք են ստեղծել` կոմպոզիտոր և խոսքերի հեղինակ Օլգա Կոչետկովան, երգչուհի Նատաշա Կորոլյովան և հնչյունային ռեժիսոր Վիկտորյա Մուզան: Նրանցից յուրաքանչյուրը ներդրել է իր սիրո պատմությունը, ցավը, վիրավորանքը, հիասթափությունը: 3 կանայք հիասքանչ ստեղծագործություն են ստեղծել նրանց համար, ովքեր սիրել են, հավատացել և դաժանորեն վիրավորվել սիրուց»,- տեսահոլովակի մասին գրել է Կորոլյովան:
Տեսահոլովակում Նատաշան երգում է աղյուսե պատի մոտ կանգնած, նա լալիս է և կտրում իր մազերը մեծ մկրատով: Արդյունքում երգչուհին ճաղատ է մնում:










































