«Անպատասխանատու հանքարդյունաբերություն. ո՞վ է կանխելու Թեղուտի աղետն ու վերականգնելու ավերված բնությունը» թեմայով հանրային քննարկում էր հրավիրվել, որի ժամանակ հայտարարվեց, թե Թեղուտի հանքի շահագործումը պետք է դադարեցնել ընդհանրապես, «Թեղուտ» ՓԲԸ-ի նկատմամբ քրեական գործ հարուցել, հասցված վնասը փոխհատուցել շահագործող «Վալլեքս» ընկերության շահույթների հաշվին, քանի որ Դեբեդ գետ է բաց թողնվել հոսքաջրեր, ինչը անթույլատրելի է:









































