Լեոնարդո Դի Կապրիոյի նախկին ընկերուհին` մոդել Թոնի Հարնը, փայլել է Victoria’s Secret-2013-ի ցուցադրության ժամանակ:
Շիկահեր գեղեցկուհին բեմահարթակ է դուրս եկել 2 անգամ և երկու անգամ էլ ցնցող տպավորություն է թողել: Առաջին ելույթի ժամանակ 21-ամյա Թոնին փայլել է Ձյունե թագուհու կերպարում: Նա բաց կապույտ ներքնազգեստով է եղել: Դրան համալրել են «սառցե» գոտին և մեջքի փետուրները:
Երկրորդ անգամ մոդելը ժապավեններով սեքսուալ բոդին համադրել է կարճ զգեստի և, այսպես կոչված, «գլադիատոր» բոկոտիկների հետ: Նման տեսքով Թոնին գայթակղիչ հռոմեացի կին-մարտիկի է հիշեցրել:
Այս մասին գրում է 7days.ru կայքը:






































