Անգլիական ԶԼՄ-ները, Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնությունում Դորտմունդի «Բորուսիա»-ի ու Մյունխենի «Բավարիա»-ի հանդիպմանն ընդառաջ, ներկայացրել են այդ երկու թիմերի ֆուտբոլիստներից կազմված խորհրդանշական հավաքականը:
Հուսանք, որ իր հաջող ելույթների շնորհիվ այսպիսի ցուցակներում շուտով կսկսի հայտնվել նաև դորտմունդյան թիմի ֆուտբոլիստ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
11. Մանուել Նոյեր («Բավարիա»), դարպասապահ
10. Ֆիլիպ Լամ («Բավարիա»), աջ պաշտպան
9. Մատս Հյումելս («Բորուսիա»), կենտրոնական պաշտպան
8. Դանտե («Բավարիա»), կենտրոնական պաշտպան
7. Դավիդ Ալաբա («Բավարիա»), ձախ պաշտպան
6. Իլկայ Գյունդողան («Բորուսիա»), հենակետային կիսապաշտպան
5. Բաստիան Շվայնշտայգեր («Բավարիա»), կենտրոնական կիսապաշտպան
4. Արյեն Ռոբեն («Բավարիա»), աջ եզրային հարձակվողական ոճի կիսապաշտպան
3. Մարկո Ռոյս («Բորուսիա»), կենտրոնական հարձակվողական ոճի կիսապաշտպան
2. Ֆրանկ Ռիբերի («Բավարիա»), ձախ եզրային հարձակվողական ոճի կիսապաշտպան
1. Ռոբերտ Լևանդովսկի («Բորուսիա»), կենտրոնական հարձակվող



































