«Բարսելոնա»-ի բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը հայտարարել է, որ պատրաստվում ավարտել կարիերան ոչ թե կատալոնական ակումբում, այլ «Բաիյա»-ում, որտեղ առաջին քայլերն է կատարել պրոֆեսիոնալ ֆուտբոլում:
Բրազիլական ակումբում Ալվեսը հանդես է եկել 2001-2002 թվականներին, որից հետո 6 տարի իսպանական «Սևիլիա»-ում է անցկացրել, այնուհետև տեղափոխվել կատալոնական ակումբ:
«Հաստատ գիտեմ, որ կարիերաս «Բարսելոնա»-ում չեմ ավարտելու: Իմ պայմանագրի ժամկետն ավարտվում է 2016 թվականին, ոչ թե 2015-ին, քանի որ այն մեկ տարի երկարաձգելու հնարավորություն է նախատեսում: Ես ցանկանում եմ ավարտել կարիերաս այն ակումբում, որում սկսել եմ: Այնտեղ, որտեղ ինձ ֆուտբոլ խաղալու հնարավորություն են տվել»,- ասել է 30-ամյա Ալվեսը:










































