Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն մեկնաբանել է Ժոզե Մոուրինյոյի ներկայությունը` Բելգիայի ընտրանու դեմ ընկերական հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք` պորտուգալացի մասնագետն այցելել է խաղը, որն ավարտվել է 2:0` հօգուտ Կոլումբիայի հավաքականի:
«Մոուրինյոն եկել էր` հիանալի թիմերի մասնակցությամբ լավ ֆուտբոլ դիտելու: Չեմ պատրաստվում Անգլիա տեղափոխվել: Պրեմիեր Լիգան աշխարհի լավագույն առաջնություններից է, բայց ես հաճույքով խաղում եմ «Մոնակո»-ում»,- ասել է Ֆալկաոն:





































