ԱՄՆ Մանրածախ առևտրի ազգային ֆեդերացիայի անցկացրած հետազոտության արդյունքներով պարզվել է, որ Գոհաբանության տոնին գնումների են պատրաստվում 33 մլն ամերիկացիներ: Այս մասին հայտնում է Buzz Feed-ը: Տոնական սեզոնի գնումների աշխուժությունն արդեն արագորեն նվաճում է իր դիրքերը և գագաթնակետին կհասնի Գոհաբանության տոնին, որը նշվում է նոյեմբերի 4-րդ հինգշաբթի օրը և նախորդում մեծ զեղչերի «սև ուրբաթին»:
Ամերիկյան շատ մանրածախ ցանցեր այս տարի Սուրբծննդյան վաճառքի սեզոնը կսկսեն՝ չսպասելով «սև ուրբաթին», դեռևս Գոհաբանության օրը: Այցելուների թիվը կարող է անցած տարվա համեմատ կրճատվել:
Համաձայն հարցումների՝ 140 մլն մարդ ծրագրում է հինգշաբթիից կիրակի գնումների գնալ: Անցած տարի ցուցանիշը 147 միլիոն էր: Գնումներ անել պատրաստվող մարդկանց ¼-ը կամ 33 միլիոնը մտադիր է գնումներ կատարել հենց Գոհաբանության տոնի օրը:







































