Ինքնակենսագրականը, որը գրվել է երիտասարդ Ստիվ Ջոբսի ձեռքով 1973 թվականին, աճուրդի կդրվի։ Փաստաթղթի մեկնարկային արժեքը 50 հազար դոլար է։ Այս մասին հայտնում է Тhe Guardian-ը։
Այն գրվել է տեխնոլոգիաների ոլորտում աշխատանքի որոնման համար և պարունակում է մի ողջ շարք սխալներ։ Օրինակ, իր ազգանունը Ջոբսը գրել է փոքրատառով։
Իր ինքնակենսագրականում Apple-ի հիմնադիրներից մեկը նշել է, որ ինքն ունի վարորդական իրավունք, սակայն չունի հեռախոս։
Աճուրդը կկայանա մարտի 8-15-ը։ Աճուրդի կներկայացվի նաև 2001 թվականին Ջոբսի կողմից գրված Mac OS X-ի տեխնիկական ձեռնարկը։