Լոնդոնի «Արսենալ»-ը հետաքրքրված է «Միլան»-ի և Իտալիայի հավաքականի պաշտպան Մատիա Դե Շիլիոյի ծառայություններով:
Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մտավախություն ունի, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո պաշտպան Բակարի Սանյան ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա թիմից և դիտում է Դե Շիլիոյի թեկնածությունը որպես ֆրանսիացի ֆուտբոլիստի փոխարինող:
Ենթադրվում է, որ «Միլան»-ը շուրջ 10 մլն ֆունտ կպահանջի Դե Շիլիոյի տրանսֆերի դիմաց:










































