Բեռլինի կինոփառատոնի ժամանակ ցուցադրել են ամերիկացի ռեժիսոր Ստիվեն Սոդերբերգի «Խելագարը» (Unsane) թրիլլերը։ Ֆիլմի առանձահատկությունը կայանում է նրանում, որ այն ամբողջովին նկարահանվել է հեռախոսի տեսախցիկով։

Փորձագետների խոսքով՝ եթե չիմանաք, որ ֆիլմը նկարահանված iPhone-ով, կարելի է ոչինչ չնկատել։ Նրանց կարծիքով՝ Սոդերբերգին հաջողվել է առանձնահատուկ լարվածությամբ հոգեբանական դրամա ստանալ։

Ռեժիսորի խոսքով՝ նկարահանման ժամանակ մշտապես առկա է եղել պատկերի կայունացման խնդիր։ Յուրաքանչյուր կադր նկարահանվել է 4 սմարթֆոնով, որից հեոտ ընտրվել է լավագույնը։







































