Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել Ուեյն Ռունիին:
Անգլիացի հարձակվողի բարձրակարգ խաղն ակումբի ղեկավարությանը ստիպել է մտածել նոր համաձայնագիր առաջարկելու մասին:
Սպասվում է, որ ակումբն առաջարկ կանի 2014թ. սկզբին: Կբարելավվեն նաև ֆինանսական պայմանները: Նոր համաձայնագիրը ստորագրելու դեպքում ակումբը Ռունիին 4 տարվա պայմանագրի դիմաց 52 մլն ֆունտ կվճարի:










































