Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն իր կարծիքն է հայտնել շոտլանդացի մասնագետ Ալեքս Ֆերգյուսոնի մասին, ում գլխավորությամբ հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում:
«Նա ֆանտաստիկ անձնավորություն է և ամենակարևոր մարդը, ում հանդիպել եմ ֆուտբոլի աշխարհում: Իմ հաջողությունների մի մասը կապված են նրա հետ: Ֆերգյուսոնն իմ ֆուտբոլային հայրն է: Գնահատում եմ այն, ինչ նա ինձ համար արել է»,- նշել է Ռոնալդուն:
Հիշեցնենք` 28-ամյա պորտուգալացին «Ռեալ» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ից` 2009 թվականին:








































