Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանդես է եկել նախազգուշացմամբ, համաձայն որի՝ Իրանի հետ միջուկային խնդրի շուրջ բանակցող վեց տերությունների «վատ գործարքի» կնքումը կարող է հանգեցնել պատերազմի: Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը:
Նման հայտարարությունն արվել է Իրանի դեմ պատժամիջոցների չափավոր մեղմացման հնարավորության ֆոնին, որոնք Իսլամական Հանրապետությանը թույլ կտան նավթ ու ոսկի վաճառել՝ դրա դիմաց սահմանափակելով իր միջուկային ծրագիրը:
Նեթանյահուն կարծում է, որ նման գործարքը 40 տոկոսով կնվազեցնի Իրանի դեմ պատժամիջոցների արդյունավետությունը:
Իսրայելի իշխանությունները պատժամիջոցների մեղմացման էֆեկտը գնահատում են 15-20 մլրդ դոլար և դեմ են Իրանի հետ նման պայմանավորվածություններին:







































