Լոնդոնի Մերիլեբոն շրջանում գտնվող Մադամ Տյուսոյի թանգարանը համալրվել է ևս մեկ ցուցանմուշով` արքայազն Հարիի մոմե արձանով` հաղորդում է spletnik.ru-ն:
Սա բրիտանական գահի ժառանգորդի առաջին կրկնօրինակը չէ: Նախկինում արքայազնը նման պատվի արժանացել է: Սակայն մոմե այս արձանը հենց այնպես չի պատրաստվել, Հարին արդեն վաղուց պատրաստվում է ճամփորդել Հյուսիսային բևեռում: Մարզումների շրջանակում նա մեկ օր անցկացրել է սառցե խցիկում, որտեղ ջերմաստիճանը եղել է -35 աստիճան՝ ըստ Ցելսիուսի:
Այս պատճառով արձանը ստեղծվել է համապատասխան հագուստով` տաք կոշիկներ, գլխարկ, ձմեռային կարմիր բաճկոն և տաբատ:











































