Մյունխենի «Բավարիա»-ի ու Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին պատմել է «Ոսկե գնդակ» մրցանակը նվաճելու ցանկության մասին:
«Իմ կինն արդեն տեղ է նախապատրաստել «Ոսկե գնդակ»-ի համար: Ես փորձում եմ չմտածել այդ մասին, սակայն կինս ու «Բավարիա»-ում բոլորը վստահ են, որ նվաճելու եմ այդ մրցանակը:
Կարծում եմ, որ ես արժանի եմ այդ տիտղոսին: Մրցանակը կլինի խաղադաշտում իմ աշխատանքի արտացոլումը, ինչի շնորհիվ ես ցուցադրում եմ իմ լավագույն խաղը»,- ասել է Ռիբերին:












































