Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ երեկ կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, առաջին անգամ թուրքական խորհրդարանում հայտնվել է ասորի պատգամավոր։
Խոսքը 1964 թվականին Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում ընկած Շըրնաքի նահանգի Սիլոփի շրջանում ծնված Էրոլ Դորայի մասին է։ Վերջինս ավարտել է Անկարայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և աշխատել է որպես Սիրիայի կաթոլիկ հիմնադրամի փաստաբան։
Դորան իր թեկնածությունը դրել է Մարդինի նահանգում։ Նրանից բացի, Մարդինում հաղթել են քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) աջակցությունը վայելող ևս երկու անկախ թեկնածուներ։