Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կարծում է, որ իր թիմակից Քրիշտիանու Ռոնալդուն արժանի է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:
Ռամոսը նաև նշել է, որ պորտուգալացի ֆուտբոլիստն իր հաջողություններով պարտական է նաև իր թիմակիցներին:
«Ռոնալդուն արժանի է «Ոսկե գնդակ»-ին: Այն անհատական մրցանակ է, բայց ես միշտ ասել եմ, որ այն թիմային աշխատանքի արդյունք է: Այս տարի Ռոնալդուն, իսկապես, արժանի է նման պատվի»,- հայտարարել է Իսպանիայի հավաքականի պաշտպանը:






































