Այսօր առավոտյան մահացել է ճանաչված երգչուհի, երգահան Մարիետա Բադալյանը: Մարիետան բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր էր: Երգչուհին կատարում էր ինչպես համաշխարհային հիթեր, այնպես էլ ժողովրդական երգերի լավագույն նմուշների մշակումներ ու սեփական ստեղծագործություններ:
«Թող հոգիդ խաղաղությամբ հանգչի, դու ծնված էիր մեծ արվեստի ու գեղեցկության համար, հրաշալի մարդ։ Նա միշտ կմնա մեր սրտերում»,-սոցցանցի իր էջում գրել է օպերային երգչուհի, ՀՀ վաստակավաոր արտիստ Մագդա Մկրտչյանը:










































