Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին խոսել է Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ Բունդեսլիգայի 13-րդ տուրի շրջանակներում կայանալիք հանդիպման մասին:
« «Բորուսիա»-ի դեմ խաղը տարվա մրցավեճն է մեզ համար: Եթե հաղթենք, 7 միավորի առավելություն կստանանք, ինչը մեզ կօգնի չեմպիոնության համար պայքարում: Պետք է լրջորեն մոտենալ այդ խաղին, օգտագործել բոլոր գոլային պահերը»,- Ռիբերիի խոսքերը մեջբերում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը:
Հավելենք, որ «Բորուսիա» – «Բավարիա» խաղը կկայանա նոյեմբերի 23-ին:








































