Պենտագոնը հրաժարվել է աֆղանական բանակի համար 345 մլն դոլարի հավելյալ 15 ռուսական Մի-17 ուղղաթիռ գնել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով գործարքի գլխավոր հակառակորդ, հանրապետական սենատոր Ջոն Քորնինին:
«Ես ողջունում եմ «Ռոսօբորոնէքսպորտից» հավելյալ ուղղաթիռներ գնելու ծրագրերից վերջապես հրաժավելու ՊՆ որոշումը»,- ասվում է սենատորի հայտարարության մեջ:
Ավելի վաղ «Ռոսօբորոնէքսպորտը» հայտնել էր, որ Ռուսաստանը, ըստ համաձայնագրի, պետք է 2014-ին աֆղանական բանակի համար ԱՄՆ-ին 30 ուղղաթիռ մատակարարի: Ընդհանուր առմամբ, համաձայն միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համատեղ ջանքերի շրջանակում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պայմանավորվածությունների՝ կմատակարարվի 63 ուղղաթիռ:
Պենտագոնի ներկայացուցիչը Reuters-ին հաստատել է, որ հավելյալ ուղղաթիռների ձեռքբերման պլաններ չկան:






































