Monday, 22 06 2026
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները

«Արա Աբրահամյանը խայտառակում է ոչ միայն իրեն, այլև մեզ». Ռուբեն Գրիգորյանը պատասխանել է Ռուսաստանի հայերի միությանը

Օրերս Մոսկվայի հայկական ազգային մշակույթի թանգարանի հիմնադիր Ռուբեն Գրիգորյանը կիսվել էր Ռուսաստանում հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի մասին իր մտքերով, հայտնում է Armenia.IM-ը։

Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը Facebook-ում պարզաբանում էր հրապարակել՝ կապված Արա Աբրահամյանի մասին Ռուբեն Գրիգորյանի տեսաուղերձի հետ։ Նա գրել էր, որ «Արա Աբրահամյանը կատարում է վիթխարի աշխատանք, իսկ նրա հասցեին մեղադրանքները սադրիչ են և կեղծ»։

https://www.facebook.com/armeniaimr/videos/836403539900303/

Ռուբեն Գրիգորյանը նրան պատասխանել է հետևյալ կերպ.

«Կարդալով Facebook-ում «Ռուսաստանի հայերի միության», իմ՝ ընդհանուր առմամբ վատ մարդու, և որպես մեծն գործիչ Արա Աբրահամյանի մասին Լուսիկ Ղուկասյանի ինչ-որ պատմություն, ակամայից բարձրացրի հայացքս և նայեցի վերին ձախ անկյունում նրա լուսանկարին։ Բավականին գեղեցիկ դեմք, հայուհու դեմք, և դա բավարար էր, որպեսզի նրա գրածից պատճառված վիրավորանքն անհետանար։

Ա᷉խ, իմ թանկագին Լուսիկ։ Այնքան լավ կլիներ, որ այդ տողերը գրելուց առաջ (որոնց հետ, հավանաբար, համաձայն ես), գոնե ծանոթ լինեիր ինձ։ Չէ՞ որ այստեղ խոսքն իմ մասին է, և այնպես, ասես դու ինձ ճանաչում ես և շատ վաղուց։ Հավատա՛, ամենը, ինչ ես արել ու գրել եմ հայ ժողովրդի համար, արել եմ բացառապես սիրուց ու ապրումներից, որ երբեմն ամեն ինչ կարգին չէ նրա կյանքում։ Չգիտեմ, թե դու ինչպես, բայց ես ամեն բան մոտ եմ ընդունում սրտիս, երբ խոսքը ժողովրդիս մասին է։ Կհարցնես ինչու՞։ Գիտե՞ս, ամենն ինձ մոտ անցնում է հարյուրամյա վաղեմության իրադարձությունների միջով՝ պատմական հայրենիքում, իրենց տներում, իրենց հողում, երեխաների, մայրերի, հայրերի, ծերերի աչքերի առաջ կատարված կոտորածով։ Չէ՞ որ դու էլ, քո երեխան կամ իմ երեխան կարող էին այնտեղ լինել։ Մեր ժողովուրդը շատ բան է կորցրել։ Սակայն ամենագլխավորը բազմաթիվ մարդկային կյանքերն են, հատկապես երեխաներինը։ Ես, իհարկե, չեմ կարող հիշել դա, բայց չգիտես ինչու՝ սուր զգում եմ։ Սրությունն այնքան ուժեղ է, որ միանգամից գալիս է գիտակցումը, որ մենք ևս մեկ սխալի իրավունք չունենք։

Եվ կրկին հավատա՛, ինձ ոչինչ հարկավոր չէ։ Ես արդեն մեծ եմ և ինձ երբեք պետք չի եղել առաջադրվելն ու առաջնորդ դառնալը։ Եվ հիմա էլ չեմ ցանկանում։ Բայց ես հայ եմ, և խիղճս հանգիստ չի տալիս, երբ խոսքը գնում է սեփական ժողովրդի մասին։…Ռուսաստանի հայերի միությունը հասարակական կազմակերպություն է, որը կոչված է ծառայելու առաջին հերթին մեկ նպատակի։ Դա միություն է, դա հայ համայնքի միավորումն է, իսկ ինչպես հայտնի է, միավորված մարդիկ ավելի ուժեղ են, միասին ավելի հեշտ է գոյատևելն ու բոլոր ոլորտներում իրադարձություների վրա ազդելը։ Եբ ով գիտե, միգուցե, ինչ-որ ժամանակ մենք կկարողանանք վերադառնալ Արարատին մոտ գտնվող հողերը։ Սակայն այդուհանդերձ, ողջ աշխարհում բոլոր համայնքների համար գլխավորը մեր հայկական ինքնության պահպանումն է։ Իսկ դրա համար, ինչպես օդ, պետք է սովորեցնել մեր երեխաներին լեզուն, գրականությունը, պատմությունը և մշակույթը, ընդհուպ մինչև հայկական խոհանոց և ավանդույթներ։

Թանկագի՛ն Լուսիկ, տե՛ս, այստեղ թվարկված են բոլոր հաջողությունները, և յուրաքանչյուր բառում կա «նա»-ն։ Նա արել է, նա ասել է։ «ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԲԱՐՁՐ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԵՎ ԾԱՌԱՅԻ ՄԵԿ ՄԱՐԴՈՒ ՓԻԱՐԻ։ Հարկավոր է, որպեսզի աշխատեն, լիաթոք շնչեն մարդիկ, Հայկական համայնքը։ Երկար ժամանակում, չէ՞ որ դու ինքդ էլ տեսնում ես, որ մենք ուժեղ չենք դարձել»։

Անդրադառնալով ԱՄՆ-ում բնակվող հայերին՝ նա նշել է, որ գրեթե բոլորը, նույնիսկ երիտասարդները, ովքեր ծնվել են այնտեղ, խոսում են հայերեն, ինչն ուրախալի է, սակայն գրեթե ոչ ոք չի կարողանում գրել հայերեն։ Եվ ամենագլխավորն այն է, որ գրեթե ոչինչ չի արվում հայկական գրականության, պատմության, երաժշտության և ընդհանուր առմամբ մշակույթի ուսումնասիրման ու պրոպագանդման համար։ «Չէ՞ որ մեր հայրենիքը պարզապես հող չէ։ Այն այժմ կենսական նշանակություն է ստացել, այն պետք է լինի ողջ հայության պահպանման, տարածման և զարգացման վայր»,-գրել է Ռուբեն Գրիգորյանը՝ հավելելով,-«Թանկագի՛ն Լուսիկ, այս գործում կարևրագույն դեր կարող էր խաղալ հայկական եկեղեցին։ Չէ՞ որ այն կարող էր իր շուրջ հավաքել մեր սփյուռքը և դառնալ միավորող գործոն՝ իր ավանդույթների ուժով, ինչպես, օրինակ, հրեաների մոտ է։ Ասում են՝«հրեան ազգություն չէ, այլ կրոն և դրա ուսմունքները ծառայում են ողջ աշխարհի հրեաների օգտին… Պարզապես ափսոս, որ այստեղ էլ սխալ կա, և մեր որոշ հոգևորականներ, խոսելով իրենց մասին, նկատի են ունենում եկեղեցին, և նրանք խոսում են իրենց մասին՝ բացառապես եկեղեցու անունից։ Հավանաբար այդ պատճառով են իմ խոսքերն այդ մասրդկանց մասին այսպիսին՝ վատ մարդիկ, և հիմա էլ դու ես ինձ համարում եկեղեցու վատաբանող։ Բայց ես խոսել եմ ոչ թե եկեղեցու, այլ նրանց մասին։ Եվ որպեսզի իմանաս, իմ ոչ փոքր ջանքերն ու ոչ փոքր միջոցներն ուղղվել են Մոսկվայում տաճարային համալիրի շինարարությանը։ Միայն թե չդիմացա և աչքերում ասացի, որ համալիրը պետք է ծառայի ոչ միայն հոգևորականներին, այլև համայնքին, սակայա տերը դարձավ Թեմը, և համայքին ոչնչ չհասավ»։

«Ինչ վերաբերվում է Արա Աբրահանմյանին, ապա, իհարկե, կարելի է վատ խոսել, բայց լինել լավ մարդ։ Բայց Արա Աբրահամյանը խայտառակում է ոչ միայն իրեն, այլև մեզ, Լուսի՛կ ջան։ Ինչպես կանվանես մարդուն, ով վերցել ու հանցագործություն է պատվիրել մերձավորի նկատմամբ։ Թանկագի՛ն Լուսիկ, քո խոսքերը, այնուամենայնիվ, վիրավորել են ինձ։ Ես գրել եմ հոգուցս և ոչ ինձ համար, իսկ դու՝ անմիջապես և պարզապես իմ մասին։ Եթե ուշադիր կարդաս, կհասկանաս, ես չեմ վիրավորել, պարզապես ասել եմ ճշմարտությունը։

Հասկացի՛ր վերջապես, մեր ժողովուրդը ևս մեկ սխալի իրավունք չունի…»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում