Ոստիկաններին այդպես էլ չհաջողվեց Դավթաշեն երկրորդ փողոցի բնակիչներին դուրս բերել «Արցախ» բանկի տարածքից, սակայն այս պահին Սայաթ-Նովա փողոցի Արցախ բանկի կառավարիչ Զոհրապ Ավետիքյանը առանձնազրույց է ունենում 4 բնակիչների հետ: Լրագրողների համար այն փակ է:
Նշենք, որ Դավթաշեն երկրորդ թաղամասի նորակառույց շենքի բնակիչները հայտնում են, որ 2006-ից սկսվել է շենքի շինարարությունը, մնացել է աշխատանքի 10 տոկոսը, սակայն բնակիչները կանգնել են փաստի առաջ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Աշոտ Տոնոյանը (Տոնուսի Աշոտ) խաբել է բնակիչներին «Արցախ» բանկի հետ միասին:











































