Դամասկոսի Բաբ Թումա քրիստոնեական թաղամասում նոյեմբերի 13-ին ռումբի պայթյունից հայ է վիրավորվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Դամասկոսում բնակվող մեր հայրենակից Նազարեթ Էլմաջյանը՝ ավելացնելով, որ վիրավորվածը Սիմոն Թելյանն է:
Բարեբախտաբար, նրա կյանքին վտանգ չի սպառնում և վիճակը կայուն է: Բացի դրանից, Էլմաջյանը տեղեկացրել է, որ երեկ ռումբեր են ընկել Հայ Կաթողիկե եկեղեցուն կից Փարոս վարժարանի վրա:
Մանրամասները՝ «Արմենպրես»-ում







































