Ութամյա Ռայանը ապրում է Կալիֆորնիայում։ Այս տարիքում արդեն երեխան աղբամշակման իր սեփական բիզնեսն ունի և գումար է հավաքել ուսման համար։
Որ աղբն է ենթակա մշակման, որը՝ ոչ, Ռայանը գիտի երեք տարեկանից։ Նրանք հոր հետ մի քանի շիշ էին հավաքել և տվել վերամշակման։ Այսպես նա վաստակել է իր առաջին գումարը։

Դրանից հետո տղան որոշել է իր սեփական գործը բացել։ Նա հարևաններին մեծ տոպրակներ է տվել և խնդրել է դրանց մեջ թողնել աղբը։ Հետո նա սորտավորում էր դրանք և տալիս վերամշակման։ Այժմ երիտասարդ ձեռնարկատերը մոտ քառասուն հաճախորդ ունի, ովքեր անվճար իրենց աղբը տալիս են տղային։ Նա իր ֆիրման ունի, որտեղ նախագահն է. տեղական օրենքները թույլ են տալիս անչափահասի անունով ֆիրմա ձևակերպել։ Հայրը՝ գործընկերն է։ Տանում է «շեֆին» տնից տուն, որպեսզի հավաքեն տոպրակները։

Աղբը նա հավաքում է իրենց տան ետնաբակում։ Այստեղ նա հինգ կոնտեյներ ունի։ Ամենամեծը ապակու համար, մեկը՝ մետաղյա տուփերի, երեքը՝ պլաստիկի համար։











































