Երգչուհի Աննա Սեմենովիչը սկսել է ամանորյա նախապատրաստությունները: Իր միկրոբլոգում նա հրապարակել է ուկրաինական հեռուստաալիքներից մեկի համար տեսագրություն` տոնական համերգից:
Սեմենովիչը Նոր տարվա համար ձայնագրել է երգչուհի Սաբրինայի Boys, Boys, Boys երգը և երիտասարդ պարողների հետ պարել դրա ներքո: Սակայն բլոգի ընթերցողների ուշադրությանն ամենից շատ արժանացել է Աննայի հագուստը: Աղջիկը պարել է բարձրակրունկ կոշիկներով, կաշվե բաճկոնով և կարճ տաբատով:
«Տղամարդիկ այսօր իմ ոտքերի մոտ են: Ամանորյա ծրագրի նկարահանումներին: Օխ… թեժ է լինելու»,- կարճ տեսագրությունը մակագրել է երգչուհին:
Ուժեղ սեռի ներկայացուցիչները նախևառաջ ուշադրություն են դարձրել նրա գեղեցիկ ոտքերին և չեն հիասթափվել` «Այ քեզ ոտքեր», «Ախ այդ ոտքերը, ոտքերը…»: Այս մասին գրում է 7days.ru կայքը:











































