«Պարի Սեն-Ժերմեն»-ի կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվան կարող է շարունակել կարիերան Գերմանիայի առաջնությունում:
Տեղեկությունների համաձայն` Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մտադիր է հզորացնել իր թիմի պաշտպանության գիծն ու նախատեսում է ձեռք բերել Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի իրավունքները ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Հավելենք, որ Տիագո Սիլվայի` փարիզյան ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2018 թվականին:








































