Բարեկազմ աղջիկը, ով 26 շաբաթական հղի է, քննադատության է ենթարկվել անսովոր դիետայի համար: Այս մասին գրում է Mail Online-ը:
Ավստրալիայում բնակվող 25-ամյա Լոնի Ջեյն Էնթոնին իր բլոգում նշել է, որ օրական ուտում է մինչև 20 բանան և հաճախ է դրանք խառնում այլ մրգերի և բանջարեղենների հետ` աղցան պատրաստելով:
Այն բանից հետո, երբ նրա մրգային դիետայի մասին իմացել են համացանցի օգտատերերը, աղջկան մեղադրել են «անխղճության» և միայն իր մասին մտածելու մեջ, քանի որ, ինչպես նշում են օգտատերերը, նա եսասիրաբար չի մտածում իր ապագա երեխայի մասին:
Ջեյնն ասել է, որ սկսել է սնվել միայն մրգերով, քանի որ հոգնել էր իր նախկին կենսակերպից: Մինչ այդ աղջիկը մշտապես անառողջ սնունդ և ալկոհոլ է օգտագործել:
«Ես դա չեմ արել քաշ գցելու համար: Ես ուղղակի հիվանդ էի, ես ինձ դանդաղորեն սպանում էի: Ուստի, ուտելիքից հրաժարվելն ինձ համար շատ հեշտ էր»,- ասել է նա:






































