Նյու Դելիի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, ով մեղադրվում է յոթ տարեկան երեխայի սպանության մեջ։ Ինչպես հաղորդում է Times of India-ն, նա մեկ ամսից ավել պահել է տղայի դին ճամպրուկում։
Աշիշ Սաինին հունվարի 7-ից համարվում էր անհետ կորած։ Նրա դին գտել են փետրվարի 13-ին՝ 27–ամյա Ավդեշ Սաքյիի մոտ, ով բնակարան էր վարձում տղայի ծնողների մոտ։
Ըստ հետաքննության տվյալների, տղամարդը այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չի եղել վարձակալների հետ, և այդ պատճառով էլ առևանգել է երեխային, որպեսզի նրա համար փրկագին պահանջի։ Սակայն երբ երեխային սկսել են փնտրել, երիտասարդը վախեցել և սպանել է նրան։

Հարևանները զգացել են տհաճ հոտը։ Նրանք բողոքել են Սաքյեին, իսկ նա բացատրել է, որ տարածքում իբր մի քանի առնետ է սատկել։
Ոստիկանությունը սկսել է ինչ որ բան կասկածել, երբ տղամարդը դադարել է պատասխանել հեռախոսազանգերին։ Արդունքում նրանք եկել են խուզարկության և գտել են ճամպրուկը նրա մահճակալի տակ։ Երիտասարդ տղամարդու մոտ նաև տասը օծանելիք են գտել, որոնցով նա փորձել է կոծկել հոտը։
Տղայի հայրը ցնցված է կատարվածից. Սաքյան արդեն ութ տարի իրենց մոտ տուն էր վարձում, նա ակտիվորեն օգնում էր տղայի որոնողական աշխատանքներին և նույնիսկ օգնել էր կորելու վերաբերյալ գործը գրանցել ոստիկանությունում, – գրում է BBC News-ը։









































