Իտալիայի դպրոցներում աշակերտների շրջանում հարցում է անցկացվել փողի դիմաց սեքսուալ հարաբերությունների թեմայով: Հարցումների արդյունքները շոկ են առաջացրել, քանի որ մարմնավաճառության դեպքեր են գրանցվել ուսումնական հաստատությունների 14 տոկոսում:
Սոցհարցումն անցկացվել է երեկ համացանցով Skuola.net կայքում այն բանից հետո, երբ իտալական մամուլում հրապարակումներ հայտնվեցին դպրոցներում մարմնավաճառության դեպքերի մասին:
13 տարեկանից բարձր դպրոցականների մոտ 40 տոկոսը հայտարարել է, որ երբեք չի բախվել նման բաների հետ: Հարցվածների ևս 46,5 տոկոսը դժվարացել է պատասխանել, գրում է The Local-ը:
Այն դեռահասները, ովքեր հաստատել են «դպրոցական մարմնավաճառության» մասին տեղեկությունը, խոստովանել են, որ պարբերաբար գումարի դիմաց մատուցում են նման ծառայություն:
Հարցվածների 5 տոկոսը ասել է, որ ընդամենը 1 անգամ է սեքսուալ հարաբերություն ունեցել:











































