Monday, 22 06 2026
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները

Քաղաքական դեժավյու` առանց ելքի

Այսօր ԱԺ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենք վարչապետի սեփական թեկնածու են ունենալու: Խոսելով վարչապետի ընտրությունից՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իրենք երկու կարևոր շեշտադրում ունեն՝ հանրապետականի թեկնածուների լավ-վատ լինելուց բացի: «Նախ՝ Սերժ Սարգսյանն իր հայտարարության և քաղաքականության սկզբունքների բերումով պետք է չլինի վարչապետ, և երկրորդ հարցը՝ մենք ի՞նչ ենք ասում ընտրությունների վերաբերյալ: 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքները ձևավորվել են ընտրակաշառքի համատարած բաժանման պայմաններում: Եթե կա որևէ մեկը, որ այդ մասին չգիտի, խնդրում եմ՝ ասեք, ես ձեզ ապացույցներ կբերեմ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Մինչև «Ելք» դաշինքի ձևավորումը` 2016-ի աշնանը, Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն նման փորձ արել է: Այն օրերին, երբ Փաշինյանն առաջադրվեց վարչապետի թեկնածու, քաղաքական իմաստով այդ քայլն որոշակիորեն մոտիվացված էր. առջևում Ազգային ժողովի ընտրություններ էին, և կուսակցությունն որոշել էր հասարակությանը ներկայանալ վարչապետի սեփական թեկնածուի դեմքով: Այլ խնդիր է, որ հասարակությունը լուրջ չվերաբերվեց Փաշինյանի իշխանական հայտին, ինչի հետևանքով քաղաքական այդ ակցիան արժեզրկվեց կիսադատարկ Ազատության հրապարակում:

Հիմա «Ելք»-ի թեկնածուն, ըստ ամենայնի, դարձյալ լինելու է Նիկոլ Փաշինյանը, սակայն այս պահին վարչապետական հավակնությունն առհասարակ ադեկվատ չէ այն քաղաքական ստատուս-քվոյին, որը հաստատվել է երկրում: Նախ` «Ելք»-ը խորհրդարանական ընտրություններին չի մասնակցել իշխանություն ձևավորելու հայտով, նույնիսկ հասարակությանը չի ներկայացրել վարչապետի սեփական թեկնածուին:

Այսօր Փաշինյանը, ըստ էության, կասկածի տակ է դրել խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը` ակնարկելով, թե նման մեծամասնությունը վարչապետ ընտրելու, առավել ևս` այդ պաշտոնում Սերժ Սարգսյանին ընտրելու իրավունք չունի: Այս պարագայում` տրամաբանական չէ «Ելք»-ի հետընտրական վարքագիծը, որով ոչ միայն լեգիտիմացվեց գործող խորհրդարանը, այլև` նոր իշխանություն ձևավորելու ՀՀԿ-ի իրավունքը:

Հիմա Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, հակադրվում է այն ստատուս-քվոյին, որի մաս է հանդիսանում նաև «Ելք»-ը:

Սակայն անհասկանալի է, թե այս պարագայում ինչ խնդիր է լուծում «Ելք»-ը: Վարչապետի սեփական թեկնածու ունենալը ոչ մի կերպ չի խոչընդոտում Սերժ Սարգսյանի պլանների իրագործմանը, դեռ ավելին` մրցակցության պատրանքը քաղաքական հարթության վրա նույնիսկ լեգիտիմացնում է Սերժ Սարգսյանի վարչապետությունը: Եթե «Ելք» դաշինքը մտադիր է փոխել ստատուս-քվոն, ապա ճիշտ կլինի հասարակությանը ներկայացնել ոչ թե վարչապետի սեփական թեկնածու, այլ հեղափոխություն անելու ծրագիր: Սակայն այսօրվա համատեքստում դա գործնականում անհնար է, որովհետև «Ելք»-ին չի հաջողվել խարխլել անգամ իշխանության և հասարակության ապրիլի 2-ի կոնսենսուսի հիմքերը: Հասարակությունն այսօր «մարսել» է Սերժ Սարգսյանի վարչապետությունը. նրա հեռացման պահանջը` առանց կոնկրետ քաղաքական օրակարգի և գործողությունների, ընդամենը կոնսոլիդացնելու է համակարգը քաղաքական և հանրային դիմադրության բացակայության ֆոնին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում