Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկրի շինարարության նախարարությանը կարգադրել է վերանայել Հորդանան գետի Արևմտյան ափին նոր տներ կառուցելու ծրագրերը՝ այն բանից հետո, երբ պաղեստինցիները սպառնացել են դուրս գալ խաղաղ բանակցություններից դրա իրագործման դեպքում՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Հայտարարության մեջ Նեթանյահուն նշել է, որ բնակավայրերի ընդլայնման ծրագրերի մասին հայտարարությունն առաջացրել է «ոչ պետքական հակամարտություն» միջազգային հանրության հետ: Վարչապետը նաև հայտարարել է, որ շինարարության ծրագրերը ոչ մի ներդրում չեն ունենա բնակավայրերի զարգացման մեջ, այլ կվնասեն դրանց:
Իսրայելի շինարարության նախարարությունն արդեն համաձայնվել է կատարել Նեթանյահուի պահանջները:
Բնակավայրերի շինարարության ծրագրերի մասին տեղեկատվությունը սուր քննադատության են ենթարկել Եվրամիությունը և ԱՄՆ-ը, որոնք այդ ծրագրերն անվանել են «սադրիչ»:






































