«Спорт Экспресс»-ի հետ զրույցում Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին նշել է, որ հավատում է մեր հավաքականի հաջողությանն ու հուսով է, որ թիմը մոտ ապագայում կմասնակցի որևէ խոշոր մրցաշարի:
«Ցավոք, չկարողացանք վերջին տարիներին ձեռք բերել Եվրոպայի կամ աշխարհի առաջնության ուղեգիր: Բայց մեր հավաքականն առաջադիմում է, թիմում հայտնվում են աստղեր:
Բավականություն եմ ստանում, երբ դարպասից հետևում եմ Մխիթարյանի ու Մովսիսյանի խաղին: Կարծում եմ՝ սարերի հետևում չէ մեր հավաքականի առաջին լուրջ հաջողությունը, երբ մենք կմասնակցենք որևէ խոշոր մրցաշարի»,- հայտարարել է Բերեզովսկին:










































