Կենսաչափական էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի շնորհիվ հավաքված տուրքերի ծավալը 2012թ.–ի հունիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը կազմել է 194 մլրդ 526 մլն դրամ: Այդ ընթացքում ընդունվել է 1509 էլեկտրոնային անձնագիր և 52 հազար 267 նույնականացման քարտ տրամադրելու դիմում, համապատասխանաբար՝ 25 հազար դրամ և 3 հազար դրամ պետական տուրքի մուծումներով:
Իսկ փաստացի տրամադրվել է 1426 կենսաչափական էլեկտրոնային անձնագիր և 27 հազար 451 նույնականացման քարտ, որի դիմաց մատակարարին վճարվել է պայմանագրով սահմանված գինը՝ համապատասխանաբար՝ 37.42 եվրո/դրամ և 5.52 եվրո/դրամ համարժեքով, 108 մլն 478.2 հազ. դրամ ընդհանուր գումարով։
2013 թ.–ի հունվարի 1-ից հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվածում պետական տուրքի փաստացի մուտքերը կազմել են 83 մլն 590 հազ. դրամ։
Նույնականացման քարտերի հիմնական մասը 84.4 %-ը տրամադրվել է տարեսկզբին, ինչը պայմանավորված է 2013թ.–ից եկամտային հարկը բացառապես էլեկտրոնային վճարման եղանակով փոխանցելու օրենքով սահմանված պահանջը կատարելու անհրաժեշտությամբ, և դրանց զգալի մասի հատկացման դիմումների ընդունումը, հետևաբար նաև պետտուրքի մուծումները կատարվել են 2012թ.–ի տարեվերջին։
Կառավարությունը առաջիկա նիստում կընդունի որոշման նախագիծ, որով մատակարարի կողմից ներկայացված 146 մլն 431.3 հազ. դրամի վճարումները կատարելու նկատառումով նախատեսվում է կատարել վերաբաշխում կառավարության պահուստային ֆոնդի միջոցներից՝ նույն գումարի չափով։







































