Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հերքել է, թե Մյունխենի «Բավարիա»-ի ու Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստների միջև լարված հարաբերություններ են հաստատվել, հաղորդում են գերմանական լրատվամիջոցները:
Գերմանացի մասնագետը չի անհանգստանում, որ այդ երկու ակումբների մրցակցությունը կարող է բացասականորեն անդրադառնալ ազգային հավաքականի մթնոլորտի վրա:
«Ես չեմ կարող հաստատել այն ասեկոսեները, թե հավաքականում վատ մթնոլորտ է: Այդ հարցը միշտ էլ քննարկվել է: Երբ ես հետևում եմ ֆուտբոլիստներին ու զրուցում նրանց հետ, ապա խաղացողների միջև իրար նկատմամբ ոչ մի հակակրանք չեմ նկատում: Ես չեմ հասկանում, թե ինչու Ռոյսը, Գյունդողանն ու Շմելցերը պետք է խնդիրներ ունենան մյուսների հետ»,- ասել է Լյովը:









































