«Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հետաքրքիր ու փոքր-ինչ տարօրինակ քայլի է գնացել` իր թիմի գաղտնիքները մյուսներին հասանելի չդարձնելու համար:
Մյունխենյան ակումբի մարզաբազայի շուրջբոլորը բարձր ցանկապատ է կառուցվել, որպեսզի թաքցվի այն ամենը, ինչ կատարվում է ներսում: Ըստ Bild պարբերականի` այս ամենի հեղինակն անձամբ իսպանացի մասնագետն է, ով չի ցանկանում իր թիմի տակտիկական գաղտնիքները բացահայտել մյուսների համար:
Գերմանական թիմի մարզմանը հետևելու համար ցանկացած պահի կարելի է այցելել նրա «բաց» մարզմանը, իսկ մնացած ժամանակ իսպանացի մասնագետը ցանկանում է լիովին վստահ լինել, որ իրեն ոչ ոք չի հետևում: Ցանկապատի տեղադրման համար Գվարդիոլան անձամբ է վճարել` 80 հազար եվրո:








































