«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստներ Սամի Խեդիրայի ու Անխել Դի Մարիայի ծառայություններով:
Անգլիական ակումբի սկաուտ Ֆիլ Նևիլը ներկա է գտնվել Իսպանիայի առաջնության շրջանակներում «Արքայական ակումբ»-ի ու «Սևիլյա»-ի միջև հանդիպմանը (7:3)` հետևելով Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի խաղին, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 42 մլն եվրո:
Բացի այդ, «Յունայթեդ»-ը մտադիր է ձեռք բերել նաև Դի Մարիայի տրանսֆերը, ում իրավունքների դիմաց պատրաստ է վճարել 21 մլն եվրո:
Սակայն, «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կտրականապես դեմ է արտահայտվել այդ երկու խաղացողներին վաճառելու մտքին:








































