Մադրիդի «Ռեալ»-ը թիմի պաշտպան Պեպեի աշխատավարձը տարեկան 3 մլն եվրոյից կդարձնի 4 մլն, հաղորդում է Marca-ն:
«Արքայական ակումբ»-ն այս քայլով խրախուսել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստին նրա համար, որ նա ամռանը հրաժարվեց տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Սիթի», թեև վերջինս առաջարկում էր անհամեմատ ավելի նպաստավոր ֆինանսական պայմաններ, իսկ խաղացողի տրանսֆերի դիմաց պատրաստ էր վճարել 25 մլն եվրո:
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալ»-ի ղեկավարությունը բարձրացրել է նաև դարպասապահ Դիեգո Լոպեսի ու պաշտպան Ֆաբիո Կոենտրաուի աշխատավարձերը:








































