Ֆիլիպինների իշխանությունները դեռևս փորձում են պարզել «Հայան» թայֆունի զոհերի թիվը: Սակայն երկրի նախագահ Բենինո Ակինոն հայտարարել է, որ 10 հազար զոհերի մասին նախնական հայտարարությունը չափազանցված է: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Բենինոն ընդգծել է, որ ոչ ոք չէր պատկերացնում թայֆունի մասշտաբները, սակայն զոհերի թիվը կարող էր ավելի շատ լինել, եթե իշխանությունները չիրականացնեին տարհանում:
Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել ամբողջ աշխարհից ստացվող մարդասիրական օգնության համար:








































