Հոլիվուդյան գեղեցկուհի Ջուլիա Ռոբերթսը լուսանկարվել է Marie Claire ամսագրի համար:
46-ամյա դերասանուհին դարձել է ամսագրի դեկտեմբերյան համարի գլխավոր հերոսուհին՝ ներկայանալով կանացի զգացմունքայի ոճով, իսկ լուսանկարներից մեկում գեղեցկուհին սպիտակ վերնաշապիկով է և ցուցադրում է երկար ոտքերը:
Նորաձևության ամսագրին տված հարցազրույցում Ջուլիան խոստովանել է, որ տնային աշխատողի ծառայություններից չի օգտվում, այլ ինքն է իր գործերն անում:
«Ինձ դուր է գալիս իմ կյանքը,- ասել է հոլիվուդյան աստղը:- Ես ինքս եմ ընտանիքիս համար նախաճաշ, ճաշ և ընթրիք պատրաստում և դրանից մեծ հաճույք եմ ստանում: Տնային աշխատանքները ինձ հաճույք են պատճառում. ինձ դուր է գալիս մայր և կին լինել, և դրա մեջ ես ոչ մի առանձնահատուկ բան չեմ տեսնում»:












































