Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը:
Հայաստանի կանանց հավաքականը 5-րդ տուրի շրջանակներում հանդիպեց Վրաստանի ընտրանու հետ:
Նախ Լիլիթ Գալոյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի ավարտեց Նինո Խուրցիձեի հետ մրցավեճը: Խաղաղ դաշն կնքվեց նաև սևերով խաղացող Լիլիթ Մկրտչյանի ու Մերի Արաբիձեի միջև խաղում:
Իր պարտիան պարտությամբ ավարտեց Մարիա Կուրսովան, ով Բելլա Խոտենաշվիլու դեմ պայքարում անձնատուր եղավ 33-րդ քայլին: Մեր թիմին պարտությունից փրկեց Էլինա Դանիելյանը, ով սպիտակ խաղաքարերով առավելության հասավ Նանա Ձագնիձեի նկատմամբ:
Այդպիսով, ոչ-ոքի` 2-2 հաշիվ հաշիվ արձանագրվեց Հայաստանի ու Վրաստանի կանանց հավաքականների մրցավեճում:







































