Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը 5-րդ տուրի շրջանակներում այսօր հանդիպել է Սլովենիայի ընտրանու հետ:
Այս պահի դրությամբ արդեն ավարտվել են 4 պարտիաներից 3-ը: Լևոն Արոնյանը առավելության հասավ Դուշկո Պավասովիչի, իսկ Վլադիմիր Հակոբյանը` Յուրե Սկոբերնեի նկատմամբ: Խաղաղ դաշն կնքվեց Սերգեյ Մովսեսյանի ու Լուկա Լենիչի միջև:
Ներկա պահին ընթացքի մեջ է միայն Գաբրիել Սարգսյանի մասնակցությամբ պարտիան:











































